Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Հայերը երթ են անցկացնում Մայամի Բիչում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Հայերը երթ են անցկացնում Մայամի Բիչում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
24.10.2020 | 21:27

100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր: Ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ ծածանելով հայկական դրոշներ և պաստառներ:

Դիտվել է՝ 3049

Մեկնաբանություններ